ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության պատվիրակության անդամները հանդիպեցին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ

Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության պատվիրակության անդամները հանդիպեցին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ
08.06.2018 | 14:09

Հունիսի 8-ին Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության (IYDU) պատվիրակության անդամները հանդիպել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ։ Հիշեցնենք, որ IYDU-ն այս օրերին Երեւանում է Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության հրավերով՝ անցկացնելու IYDU-ի հերթական հավաքը՝ «Ժողովրդավարությունը՝ գործողության մեջ» խորագրով։


Խորհրդարանի խոսնակը, ողջունելով արտասահմանցի հյուրերին, նշեց, որ մեծ ձեռքբերում էր 2017թ. հոկտեմբերին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության՝ IYDU-ի լիիրավ անդամ ընտրվելը։ Պարոն Բաբլոյանը նկատեց, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը մեծ ուշադրություն է դարձնում միջազգային համագործակցությանը եւ կարեւորում գաղափարակից միջազգային կառույցներին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամակցումը։


ԱԺ նախագահը շեշտեց, որ 81 երկրների 127 երիտասարդական կազմակերպություններին միավորող Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միությունը կարեւոր հարթակ է ինչպես երիտասարդ կուսակցականներին միջազգային փորձի հաղորդման, միջկուսակցական կապերի հաստատման, զարգացման, այնպես էլ մեր երիտասարդների շահերի ու խնդիրների ներկայացման համար։ «Սա լուրջ հնարավորություն է նաեւ մեր երիտասարդների միջոցով օրինաստեղծ աշխատանքում, պետականաշինության ասպարեզում մեր երկրի եւ կուսակցական փորձն աշխարհին հաղորդելու համար։ Այդ փորձը բավականին հարուստ է եւ ուսանելի»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը։


Արա Բաբլոյանը ներկայացրեց 27-ամյա Հայաստանի անցած ճանապարհը՝ նշելով, որ մեր երկիրն ունեցել է պետական կառավարման բոլոր մոդելները, ինչը խոսում է այն մասին, որ Հայաստանը փորձում է գտնել այն լավագույն մոդելը, որը թույլ կտա մեզ, ժողովրդավարական արժեքները ներդնելով, գնալ առաջ, լինել համահունչ զարգացած, քաղաքակիրթ աշխարհի հետ։


Պարոն Բաբլոյանն անդրադարձավ նաեւ վերջին շրջանում հայաստանյան քաղաքական դաշտում տեղի ունեցած փոփոխություններին։ ԱԺ նախագահը մանրամասնորեն ներկայացրեց Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը։
Խորհրդարանի ղեկավարը պատասխանեց նաեւ հյուրերի հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերին։

Դիտվել է՝ 3493

Մեկնաբանություններ